Հիմնադրված լինելով 1976 թվականին՝ «Լեզուների Տունը» եզակի լեզվի դպրոց է, որն ունի մեծ հեղինակություն և գրանցում է լավագույն արդյունքներ՝ անկախ ուսանողների տարիքից և լեզվական սկզբնական գիտելիքներից: Մենք ապահովում ենք խոսքի սահունություն, բանավոր խոսքի ընկալում և վարժ խոսք, ինչպես նաև ակադեմիական մակարդակի տեքստերի ընթերցանություն և վերլուծություն։
Լեզուն սկիզբ է առնում մշակույթից: Հետևաբար մենք պարզապես լեզու չենք դասավանդում: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր ուսանողներին՝ ընկղմվելու մշակութային միջավայրի մեջ: Հաջողությունը բիզնեսում և առօրյա կյանքում ենթադրում է կողմնորոշում բազմամշակութային միջավայրում: Լեզուների իմացությունն այսօր առավել կարևոր է, քան երբևէ: Ընդլայնե՛ք Ձեր մտահորիզոնը և սկսե՛ք Ձեր ճանապարհորդությունն այսօր: