• English
  • Հայերեն
  • Русский

Մեր թիմը

Դասախոսները իրենց ուսանողների հետ միասին իրականում գլխավոր դերում են լեզու սովորելու, ստեղծագործելու, դրական էներգիայի և փայլուն արդյունքների այս վարպետորեն համադրված հորձանուտում:

x2
Թիմ

Մեր Թիմը

Ավանդական ուսուցիչը սովորեցնում է։ Ինտենսիվ մեթոդով աշխատող ուսուցիչը ստեղծում է պայմաններ, որոնցում ուսանողը սովորում է։ Ավանդական ուսուցման մեջ առաջատար դերը պատկանում է ուսուցչին, ինտենսիվ ուսուցման մեջ «աստղը» ուսանողն է։ Ձեզանից յուրաքանչյուրը գտնվում է լսարանային «տիեզերքի» էպիկենտրոնում։

«Լեզուների Տանը» յուրաքանչյուր դաս մանրակրկիտ մշակված, մանրամասն կառուցված է ինտերակտիվ մեթոդի շուրջ և վարպետորեն մատուցվում է մեր դասախոսների կողմից՝ պահպանելով անհատականությունը։  Պատրա՞ստ եք մոտիկից ծանոթանալ մեր թիմին: Սկսենք ներկայացնել։

Միսս Մենդի Բրայթ

Ուշադրության, հմայքի և խիզախության կատարյալ համադրություն։ Իր ջերմ ժպիտով և անկաշկանդ վերաբերմունքով՝ միսս Մենդին կուղեկցի Ձեզ յուրաքանչյուր դասի ընթացքում՝ վստահ լինելով, որ Դուք մնում եք մոտիվացված և ոգևորված։ Նրա օգնությամբ Դուք ոչ միայն կհասնեք Ձեր նպատակներին, այլև կվայելեք ճանապարհի յուրաքանչյուր քայլը։

Միսս Վիվիեն Բրայթ

Հումորը, ինտելեկտը և հմտությունը նրա հատկանիշներից միայն մի քանիսն են, և դրանք միայն նրա գերազանցության մակերեսային մասն են։ Միսս Վիվիենը տարիներ շարունակ կիսվում է անգլերենի հանդեպ իր կրքով և ներգրավում ուսանողներին. նրա լսարանում երբևէ ոչ մի ձանձրալի պահ չի գրանցվել։

Միսս Սանդրա Բրայթ

Եթե կարծում էիք, թե «մեղմն» ու «խիստը» անհամատեղելի են, նորից մտածե՛ք։ Միսս Սանդրան Ձեր անգլերենի փերին է՝ եռանդով լեցուն։ Նա միշտ տեսնում է լավագույնը Ձեր մեջ և օգնում, որ Ձեր ներքին սովորողը փայլի։

Միսս Գրեյս Բրայթ

Ջերմ, բարյացակամ, հոգատար և գիտելիքներով լի։ Շատ բան կարելի է ասել Գրեյս Բրայթի մասին, բայց դա պետք է տեսնել։ Նրա փորձն ու սրամտությունը կվերափոխեն Ձեզ։ Պատրա՞ստ եք փոփոխությունների։

Միսս Քեթրին Բրայթ

Նրա խորիմաստությունն ու անսահման փորձը ստիպում են Ձեզ սիրահարվել անգլերենի նրբագեղությանն ու վայելչությանը։ Նրա գիտելիքներն ու հմտությունը կենդանացնում են լեզուն՝ արթնացնելով հետաքրքրասիրություն և մոտիվացնելով Ձեզ ուսումնասիրելու դրա հարուստ պատմությունն ու հնարավորությունները։

Միսս Ֆելիսիթի Բրայթ

Մեր եզակի միսս Ֆելիսիթին անվերջ նրբագեղության, հանդարտ ինքնավստահության և հոգատարության մարմնացում է։ Եթե անգլերենը Ձեզ վախեցնում է, նրա ձեռքից բռնած՝ Դուք կանցնեք անկանոն բայերի, ածականների համեմատության աստիճանների և այն ամենի միջով, ինչ քերականությունը կարող է նետել Ձեր ուղղությամբ։ Ավելին, նա կանի ամեն ինչ, որ Դուք սիրահարվեք այս գեղեցիկ ու հավերժ երիտասարդ լեզվին։

Միսս Մերիլ Բրայթ

Մենք բոլորս ունենք այնպիսի ընկերոջ կարիք, որը չի քաղցրացնում իրականությունը, բայց կանգնում է մեր կողքին, երբ դա կարևոր է։ Միսս Մերիլը կառաջնորդի Ձեզ դժվարին փուլերով՝ վստահ լինելով, որ Դուք կարող եք հետաքրքիր զրույց վարել նոր լեզվով։ Արդյո՞ք սա երազանք չէ։

Միսս Սիմոնա Բրայթ

Նրբագեղ պարարվեստի սահունությամբ և ճանապարհորդի անկեղծ հետաքրքրասիրությամբ՝ միսս Սիմոնան կհրավիրի Ձեզ վայելելու լեզվի բոլոր առանձնահատկություններն ու նրբությունները։ Պատրաստվե՛ք Ձեր կյանքի լավագույն ճամփորդությանը։

Միսս Սինդի Բրայթ

Լինելով մոլի ընթերցող և հետաքրքրասեր, զվարճասեր անգլիական փերի՝ միսս Սինդին կախարդական շունչ է հաղորդում յուրաքանչյուր դասին։ Թո՛ւյլ տվեք նրան հեշտությամբ առաջնորդել Ձեզ լեզվի ուսուցման ընթացքում՝ ապահովելով Ձեր բոլոր ուսումնական նպատակների իրագործումը։

Միսս Ռեբեկա Բրայթ

Ինչպես առավոտյան առաջին բաժակ թունդ ու անուշաբույր սուրճը՝ միսս Ռեբեկան ցույց կտա Ձեզ, թե որքան հուզիչ, թեթև, նրբագեղ և իսկապես կախարդական կարող է լինել անգլերենը։ Յուրաքանչյուր դաս մի ճանապարհորդություն է, յուրաքանչյուր զրույց՝ մի արկած։

Միսս Հելեն Բրայթ

Միսս Հելեն Բրայթը կենտրոնի հոգեբանն է՝ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների հոգեկան անդորրի պահապան հրեշտակը։ Նա օգնում է վերապատրաստել նոր աշխատակիցներին, գնահատում է բոլոր դասախոսների աշխատանքը և ըստ անհրաժեշտության տրամադրում աջակցություն՝ ապահովելով անթերի արդյունքներ յուրաքանչյուր խմբի հետ։

Միսս Վիկտորիա Բրայթ

Պատասխանատու ուղեկից անգլերենի անտառներում։ Նրբանկատ, բայց վճռական առաջնորդը հենց այն է, ինչ Ձեզ հարկավոր է մյուս կողմ դուրս գալու համար։ Նրա մոտեցումը երաշխավորում է, որ Դուք կմնաք ճիշտ ուղու վրա, իսկ նրա իմաստությունն ու հումորը ուսումը դարձնում են հաճելի մարտահրավեր։

Միսս Լորեյն Բրայթ

Հանդարտ, բայց վճռական ոգի՝ լի ուրախ սրտով։ Հանգիստ համառության և կենսուրախ էներգիայի իր յուրահատուկ համադրությամբ ոչ մի ուսանող չի հեռացել նրա դասասենյակից տխուր զգացողությամբ։ Ամենակարևորը՝ միսս Լորեյնը կօգնի Ձեզ հասնելու Ձեր լեզվական նպատակներին։

Միսս Էմիլի Բրայթ

Լուրջ, մանրազնին և զարմանալիորեն համառ։ Նա ձգտում է կատարելության և ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր փոքրիկ դետալի։ Միսս Էմիլիի աչքից ոչինչ չի վրիպում. Դուք կարող եք վստահ լինել, որ նա Ձեզ կուղեկցի դեպի հաջողություն։

Արթուր Բրայթ

Խոսելով խաղաղություն պահպանելու մասին՝ ներկայացնենք մեր մենեջերին՝ Արթուր Բրայթին։ Նա ոչ միայն օգնում է կառավարել «Լեզուների Տան» ներքին գործընթացները, այլև հանդիսանում է կապող օղակ մեր բոլոր աշխատակիցների միջև։ Միսս Հելենի հետ միասին նա պարբերաբար մասնակցում է փուլային ավարտական միջոցառումներին և վերահսկում որակը։

Միսս Գլորիա Բրայթ

Եկե՛ք մի պահ հիշենք մեր զարմանահրաշ, տաղանդավոր և իսկապես բացառիկ միսս Գլորիա Բրայթին։ Նա անձամբ վերապատրաստել, խրատել և ուղղորդել է մեր դասախոսների մեծ մասին։ Մենք բոլորս միշտ կկարոտենք ու կպահպանենք նրա վառ հիշատակը։ Շնորհակալությո՛ւն, որ մեզ ամեն օր ցույց եք տվել, թե ինչպիսին կարող ենք դառնալ։

Այնուամենայնիվ, կան թիմի այլ անդամներ ևս՝ մեր վստահելի պահապանները, գրասենյակի իսկական աստղերը՝ տեխնիկական մասնագետներն ու ադմինիստրատորները, որոնք ապահովում են «Լեզուների Տան» անխափան աշխատանքն օրնիբուն: